Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:56 05-11-2022

Ես չեմ հավատում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության պայմանագիր. Արթուր Վանեցյան

Իշխանությունը 2021-ին կարողացավ վերարտադրվել նաեւ այդ խաղաղության օրակարգը առաջ մղելով. Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները մի քանի անգամ ԱԺ ամբիոնից, հարցազրույցներում ասաց, որ խաղաղության օրակարգը ձախողված է, ասաց՝ այո, բերելու ենք խաղաղություն, բայց ի՞նչ գնով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ազատության հրպարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ես չեմ հավատում, որ մինչեւ տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ, որովհետեւ ստացվածած տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ինքը այլ խոստումներ է տվել տարբեր տեղերում եւ տեսնում է, որ չի կարողանում նաեւ Հայաստանի, Արցախի ներսում իր խոստումները ի կատար ածել: Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են իր իշխանությունը պահելուն: Ինքը հասկանում է, որ եթե ինքը գնա կտրուկ քայլերի, որը չի ընդունվի հայ ժողովրդի կողմից, ինքը կարող է կորցնել իշխանությունը: Ուստի, կարծում եմ՝ հերթական անգամ խաբելով, ինչպե սինքն է ասում՝ գժի տեղ դնելով, կփորձի հետաձգել դա»:

Նա նաեւ ընդգծեց, որ պետք է օր առաջ լուծվի Հայաստանի եւ Արցախի անվտանգային խնդիրը, պետք է վերականգնվի մեր անվտանգային համակարգը եւ պետք է կարողանանք նորմալ դիրքերից բանակցել:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի