copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:28 22-10-2022

Հայաստան-Արցախ ճանապարհի աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օգոստոսից մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային հիմնական ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը, որն ավարտվելուն պես Հայաստան-Արցախ ճանապարհային կապը կապահովվի ոչ թե ժամանակավոր գրունտային ճանապարհով, այլ՝ նորով։

Արցախը Հայաստանին միացնող նոր երթուղու կառուցումն իրականացնում է 3 ընկերություն։ Ասում են՝ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում, եւ հունվարից կգործի նոր ճանապարհը։

Ինչ վերաբերում է կոմունիկացիաների՝ գազի, էլեկտրաէներգիայի, ինտերնետ կապի համակարգերի տեղափոխմանը, տեղեկացանք, որ էլեկտրահաղորդման եւ ինտերնետ մալուխներն արդեն տեղափոխել են, իսկ գազատարի համար մեծ միջոցներ են պահանջվում, ուստի այժմ հարցը առկախված է, եւ գազամատակարարումը տեղի է ունենում նախկինի պես։ Այսինքն՝ կա վտանգ, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է սադրանքի դիմել, ինչպես Փառուխի դեպքերի օրերին, երբ Ստեփանակերտն օրեր շարունակ զրկված էր գազից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը