Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:46 21-10-2022

Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում հերթական ադրբեջանցիներն են պայթել ականի վրա

Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Քաշաթաղի շրջանի տարածքում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության Բարդա շրջանային խմբի գլխավոր տեսուչ Ասլան Գիյասլին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Սուրասի գյուղի չականազերծված հատվածում՝ այսօր՝ ժամը 19։00-ի սահմաններում։

Նախաքննության արդյունքում պարզվել է, որ նշված տարածքում վերանորոգման և շինարարական աշխատանքներ իրականացնող Էլսեվեր Համիդովը և Սաբուհի Հասանովը ականի պայթյունի արդյունքում տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց և ներկայումս բուժում են ստանում։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել