copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:15 21-10-2022

ՀՀ արևելյան սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է․ ՀՀ ՊՆ

Այսօր ժամը 14։00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլ քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ 16։30-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմում կորուստներ չկան։

«Արդեն 17։30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է եղել։ Այսօր ժամը 14։00-ի դրությամբ նույնպես իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,-ասաց ՊՆ խոսնակը։

Նա նաև հավելեց, որ ցանկացած զարգացման, հրետակոծման կամ հակառակորդի կողմից հայկական դիրքերի գնդակոծման դեպքում ՀՀ ՊՆ-ն տարածում է պաշտոնական հայտարարություններ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին