Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:40 20-10-2022

Իրանական զորամիավորումները պետք է անդրսահմանային գործողություններ իրականացնեն Արաքսի հյուսիսային ափերին. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան էջում գրել է.

«Իրանական հեռուստաալիքները կադրեր են տարածել Արցախի Հանրապետությունից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված մերձարաքսյան գոտու մոտակայքում անցկացվող զորավարժությունների ընթացքում իրանական զինուժի կողմից Արաքսի վրա ժամանակավոր կամուրջների տեղակայման մասին։

Ըստ զորավարժության սցենարի՝ դրանց միջոցով իրանական զորամիավորումները պետք է նաև անդրսահմանային գործողություններ իրականացնեն Արաքսի հյուսիսային ափերին։

Ուշագրավ է նաև, որ զորավարժությունների քարոզչական աջակցության նպատակով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից օրերս թողարկված անիմացիոն տեսահոլովակում ցուցադրվում էր Արցախից բռնազավթված Քարավազի (Խուդափերինի) պատմական կամրջի մոտակայքում ռազմական նպատակներով ժամանակավոր կամրջի տեղակայում, որն ուղեկցվում էր Ղուրանից մեջբերմամբ ջրերը ճեղքելու և փարավոնի տոհմը կործանելու մասին

#հարափոփոխ_տարածաշրջանը»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում