copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:32 19-10-2022

Եթե ջեռուցումը դեռ չի գործում, որտեղի՞ց կարող ենք իմանալ՝ խնդիր կա՞, թե՞ չկա․ Շիրակի մարզպետարան

«Հիմա այնպիսի եղանակային պայմաններ չեն, որ ջեռուցում իրականացվի»։ Այս մասին Օragir.News-ին հայտնեցին ԿԳՄՍ-ից` պատասխանելով հարցին, թե այս տարի երբ է ջեռուցման սեզոնը մեկնարկելու մանկապարտեզներում և դպրոցներում։

Մեզ հետ զրույցում նախարարությունից հավելեցին, որ այդ խնդրի մասով մարզային դպրոցների և հաստատությունների դեպքում մարզպետարաններն են պատասխանատու, քանի որ դա կոմունալ, դպրոցների շենքային բարելավման խնդիր է և տարածքային ենթակայությամբ է որոշվում, կրթության բովանդակության հարց չէ։

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Գևորգ Ղումաշյանը լրատվամիջոցին հայտնեց, որ մարզի դպրոցներում կոնկրետ չկա ինչ-որ ֆիքսված օր, որ ջեռուցումը պետք է սկսել, դպրոցները հիմնականում ջեռուցում են՝ եղանակային պայմաններից ելնելով, երբ որ լինում է կարիքը։

«Երբ սկսում է ցրտել և չի բավարարում նորմատիվները, հենց սկսեց ցրտել, դպրոցներն սկսում են ջեռուցել․ կոնկրետ օր չկա»,- ասաց Ղումաշյանը։

Հարցին, թե մարզում կա՞ն դպրոցներ, որոնցում, ջեռուցման պայմաններից ելնելով, դասապրոցեսն անցկացվի հեռավար, Ղումաշյանն ասաց. «Մարզում չունենք չջեռուցվող դպրոց ու չունենք դպրոց, որ չունենա ջեռուցման հնարավորություն, մենք ջեռուցմանն էլ պատրաստ ենք, մենք նաև ունենք դպրոցներ, որոնք ջեռուցվում են էլեկտրաէներգիայով և հեղուկ վառելիքով։ Դրանք ևս պատրաստ են, նայել են, սպասում են»։

Հետաքրքրվեցինք՝ ջեռուցման խնդիր առհասարա՞կ չունեն․ Ղումաշյանը արձագանքեց․ «Ֆինանսով պատրաստ են, սպասեն ջեռուցման ժամկետին, հենց ջեռուցումը սկսվեց, միգուցե մի դպրոց միացնի իր կաթսայատունը և պարզվի, որ խողովակաը վնասված է, այդ պահին է երևում, երբ ջեռուցումը սկսում է աշխատել։ Եթե ջեռուցումը դեռ չի գործում, որտեղի՞ց կարող ենք իմանալ՝ խնդիր կա՞, թե՞ չկա»։

Գեղարքունիկի մարզպետարանի կրթության վարչության պետ Զազյանն էլ կայքին փոխանցեց, որ մարզի դպրոցները ջեռուցվել սկսում են նոյեմբեր ամսից։

«Ընդհանրապես մեր մարզում, նախկին տարիների փորձը ցույց է տվել, որ նոյեմբերի մեկից հետո, աշնանային արձակուրդներից հետո սկսում ենք ջեռուցել,- ասաց Զազյանը և հավելեց, որ եղանակից է կախված․ եթե շատ ցուրտ լինի, բնական է՝ ավելի շուտ կջեռուցվեն, եթե վաղն էլ սառնամանիք լինի, բնականաբար հրամանները արդեն կտան դպրոցները»։

Հարցին, թե ջեռուցման արդյունքում քանի աստիճան են կարողանում ապահովել դասասենյակներում, Զազյանը ասաց. «Մենք պետք է դասասենյակում ապահովենք 18-22 աստիճան՝ անկախ այն բանից, թե դրսում ինչ ջերմաստիճան կլինի»։

Հետաքրքրվեցինք Զազյանից՝ մարզում կա՞ն դպրոցներ, որոնք, ջեռուցման խնդիրներից ելնելով, անցնում են դասընթացների հեռավար անցկացման, Զազյանը պատասխանեց. «Ոչ չունենք»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր