copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:37 19-10-2022

Խնդիրը ոչ թե քիչ ուտելու մեջ է, այլ սխալ ուտելու մեջ․ Վահան Քերոբյան

Պարենային անվտանգությունն այսօր երևի երեք ամենակարևոր խնդիրներից մեկն է, այսօր անհրաժեշտ է ոչ միայն անհրաժեշտ քանակով պարենով ապահովելու, այլև ճիշտ սնվելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մինչև երկու տարեկան երեխաների պարագայում մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե թերսնվելն է, այլ նաև սխալ սնվելը, որի արդյունքում երեխաների զգալի մասը ունեն թերսնվածություն։ Հիմա դրա վերաբերյալ մենք աշխատանքներ են տանում, որ մարդիկ իմանան, թե ինչ պետք է մտնի իրենց սննդի մեջ»,- ասաց Քերոբյանը՝ ընդգծելով, որ խոսքը գնում է անհրաժեշտ վիտամինների, կալորիաների բաղադրության մասին։
«Շատ հաճախ տեսնում ենք, որ խնդիրը սխալ ուտելու մեջ է, ոչ թե քիչ ուտելու մեջ։ Թերսնված երեխաները նաև շատ են բարեկեցիկ ընտանիքներում, որովհետև մարդիկ ուղղակի չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ կերակրել երեխաներին։

Պետք է սննդակարգ կազմեք, մինչև տարվա վերջ կունենանք ընդունված պարենային ռազմավարություն, որի մեջ ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը երբ պետք է ուտել և այլն»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում