copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:12 18-10-2022

Քննարկվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման. Շուտով հստակություն կլինի. Արարատ Միրզոյան

Մեր ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել, մենք ակնկալում ենք միջազգային դերակատարում Հարավային Կովկասում եւ մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը, որը պետք է տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի կողմից:

«Մեր ակնկալիքն այն է, որ Եմ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա եւ այդ փաստերը կվկայեն, որ Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կա ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը:

Բայց նաեւ պետք է այս առաքելությանը վերագրենք հետագա նոր ագրեսիայի կանխման կարեւոր առաքելություն: Ես հույս ունեմ, որ ԵՄ-ից եկող այս առաքելությունը դերակատարում կունենան այս հարցում»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք նմանատիպ դիմում եղել է նաեւ ԵԱՀԿ-ին, որպեսզի ԵԱՀԿ-ից նույնպես դիտորդական առաքելություն գա, Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց. «Այո, իրավացի եք, քննարկվում է նաեւ մեր սահմանագծին հայկական կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Շատ մոտ ապագայում այս մասով եւս հստակություն կունենանք»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից