copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:30 18-10-2022

Նորվեգիայի արտգործնախարարն այցելել է Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանային գիծ


Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիտֆելդն այցելել է Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանային գիծ։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նորվեգիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը ուղեկցել են Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները և առաքելության ղեկավար Մարեկ Շչիգելը։

Դիտորդները նորվեգական պատվիրակությանը ներկայացրել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Այս համատեքստում պատվիրակության ուշադրությունը հրավիրվել է Ռուսաստանի կողմից իրականացվող սահմանազատման գործընթացին և դրա բացասական ազդեցությանը՝ հակամարտությունից տուժած համայնքների բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների վրա։

Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները նշել են, որ Հարավային Օսիայի չճանաչված իշխանությունների կողմից սահմանային անցակետերի փակումն էլ ավելի է խորացրել սահմանամերձ բնակավայրերի խնդիրները։

Անցակետերի փակման արդյունքում Հարավային Օսիայի բնակիչները Թբիլիսիի կողմից վերահսկվող տարածքում չեն կարող առօրյա իրեր գնել, ստանալ անհրաժեշտ ծառայություններ՝ այդ թվում նաև բարձրորակ բժշկական օգնություն։ Առաքելության ղեկավարն իր խոսքում հայտնել է նաև, որ Հարավային Օսիայի հետ սահմանի երկայնքով երկու անցակետեր՝ Օձիսին և Կարզմանին, մինչև տարեվերջ՝ յուրաքանչյուր ամսվա 20-ից 30-ը բաց կլինեն։

Նորվեգիայի արտգործնախարարն իր երախտագիտությունն է հայտնել իմաստալից այցի, ինչպես նաև Վրաստանում և ամբողջ տարածաշրջանում կայունության ապահովման գործում ԵՄ առաքելության ունեցած ներդրման համար:




Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին