copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:15 18-10-2022

Ռուսաստանին զենք տրամադրելն Իրանին մեղսակից է դարձնում ռազմական հանցագործություններին. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել Ռուսաստանին մատակարարել զենք, որը նա օգտագործում է պատերազմի ժամանակ։ Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում։

«Ուկրաինայում նվաճողական պատերազմ վարելու և Ուկրաինայի քաղաքացիների սպանության համար զենք տրամադրելն Իրանին մեղսակից է դարձնում Ռուսաստանի հանցավոր ագրեսիային, ռազմական հանցագործություններին և Ուկրաինայի դեմ ահաբեկչական գործողություններին», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Ռուսաստանին օգնելու համար։

Նախարարությունը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանը, օգտագործելով իրանական կամիկաձե անօդաչու սարքերը, հարյուրից ավելի հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին՝ վնասելով բնակելի շենքեր, էլեկտրակայաններ, կոյուղու մաքրման կայաններ, կամուրջներ և խաղահրապարակներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ