copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:44 18-10-2022

Սասուն Խաչատրյանի եղբոր ու Կարեն Անդրեասյանի հարաբերությունները լարվել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ լարված են ԲԴԽ անդամ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատրյանի եւ ԲԴԽ նորանշանակ նախագահ Կարեն Անդրեասյանի հարաբերությունները:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 7-ին նախագահ է ցանկացել դառնալ նաեւ Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը Դավիթ Խաչատրյանի նշանակմանը կողմ են եղել երեք դատավոր անդամներ, իսկ մյուսներն իրենց ձայնը տվել են կառավարությունից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանին:

Այս եւ այլ գործոններն էլ հենց պատճառ են դարձել, որպեսզի ԲԴԽ-ում լարված մթնոլորտ ձեւավորվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, իր սկանդալային բովանդակությամբ դիմումի համաձայն, ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական տվեց Գրիգոր Բեքմեզյանը՝ հայտարարելով. «Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաեւ վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլեւս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ եւ Դատական օրենսգրքով»:

ԲԴԽ-ում ստեղծված անառողջ մթնոլորտի, ինչպես նաեւ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյանի հետ ունեցած լարված փոխհարաբերությունների մասին մեկնաբանություն խնդրեցինք անձամբ Կարեն Անդրեասյանից: «Չեմ մեկնաբանում»,- հակիրճ ասաց պարոն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն Ազգային ժողովում ընտրվեց ԲԴԽ անդամ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Անդրեասյանը արդեն ԲԴԽ-ում կայացած գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը