copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:05 15-10-2022

Մալաթիա-Սեբաստիայում մեկնարկած սոցիալական աջակցության նոր ծրագրում ավելի քան 45 ընտանիք է ընդգրկվել

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում սոցիալական աջակցության նոր ծրագիր է մեկնարկել: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

«Ավելի քան 45 ընտանիք է ընդգրկվել այս ծրագրում, որով տրամադրում ենք անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Մենք այս բաշխումն իրականացնում ենք՝ նախապես կատարելով տնայցեր: Մեր սոցիալական աշխատողները կազմում են կարիքի գնահատում, որից հետո, միայն, սկսում ենք տեղաբաշխել ընտանիքներին՝ ըստ ծրագրերի»,-ասում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը:

Սոցիալական ծրագրում ներառված են բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամության խնդրով քաղաքացիներ, տարեցներ, Արցախյան պատերազմներում զոհվածների ու մասնակիցների ընտանիքներ: Բնակիչների խնդիրներին վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետն անձամբ են ծանոթանում:
Տարիներ առաջ Հաղթանակ թաղամասում վարկային միջոցներով Արցախյան ազատամարտի մասնակից Խաչիկը հողատարածք է գնել, սկսել տան շինարարությունը, բայց միջոցները չեն բավարարել, գործն այդպես էլ անավարտ է թողել: Երկու անչափահաս զավակի հայրն ասում է՝ թեև պատերազմում կորցրել է ոտքերը, բայց կամքի ուժն ամուր է: Վարչական շրջանն այժմ բարերարների աջակցությամբ մտադիր է լուծել խնդիրը:

«Բոլոր թիրախները ընտրված են շատ հասցեական: Այս ծրագիրը լավ նախադեպ է և օրինակելի ձևաչափ կարող է լինել այլ վարչական շրջաններում»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Շուրջ 141 հազար բնակչություն ունեցող Մալաթիայում սոցիալական խնդիրները քիչ չեն: Տարեսկզբից մինչև սեպտեմբեր սոցիալական աջակցության տարբեր ծրագրերում ընդգրկվել է 1150 ընտանիք: Փոքր, թե՝ մեծ. բոլոր խնդիրներին հասցեական լուծումներ են տրվում. «Կանգնած ենք այն հասեցում, որտեղ իրականացվել է տանիքի նորոգում: Ընտանիքը ունակ չէր ինքնուրույն լուծել խնդիրը, մեր սոցիալական ծրագրերի շրջանակում որոշեցինք այս հասցեում իրականացնել տանիքի մասնակի նորոգման աշխատանքներ»,-մանրամասնում է Սաշա Կատվալյանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը վստահեցնում է՝ այս և սոցիալական մյուս ծրագիրը շարունակական են լինելու նաև հաջորդ տարի:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը