copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:17 12-10-2022

Վրաստանը դարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ

Վրաստանը հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից անցկացված քվեարկության արդյունքում 13 այլ երկրների հետ միասին ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը՝ խորհրդի անդամ երկրներն իրենց լիազորությունները կսկսեն իրականացնել 2023 թվականից և կավարտվեն 2025 թվականի վերջին։

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին թվիթերյան գրառում է կատարել, որում ողջունելով այս որոշումը՝ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի անդամներին աջակցության համար։ «Ես անհամբերությամբ սպասում եմ բոլոր կողմերի հետ աշխատանքին՝ գլոբալ ջանքերը առաջ մղելու, մարդու իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար»,- նշել է նա։

Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Սաբինա Մահլը խորհրդի կազմում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Թբիլիսիին։ Նա ընդգծել է, որ սա լավագույն հնարավորությունն է՝ տեղական մակարդակով ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար։

Բացի Վրաստանից խորհրդի անդամության հայտ էին ներկայացրել նաև Ալժիրը, Մարոկկոն, Հարավային Աֆրիկան, Սուդանը, Աֆղանստանը, Բանգլադեշը, Ղրղզստանը, Մալդիվները, Հարավային Կորեան, Վիետնամը, Ռումինիան, Չիլին, Կոստա Ռիկան, Վենեսուելան, Բելգիան և Գերմանիան։ Խորհրդի անդամ են ընտրվել նշված բոլոր երկրները՝ բացառությամբ Աֆղանստանը և Վենեսուելան։

Մարդու իրավունքների խորհուրդը ՄԱԿ-ի միջկառավարական մարմին է, որը բաղկացած է 47 պետություններից և պատասխանատու է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Խորհուրդը հանդիպումներ է անցկացնում Ժնևում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում և քննարկում մարդու իրավունքների ոլորտոին վերաբերող հարցեր և իրավիճակներ:

Խորհրդի անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով և չեն կարող վերընտրվել երկու անգամ անընդմեջ պաշտոնավարելուց հետո։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին