copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:35 12-10-2022

Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության գործով ձերբակալված ՀՀ քաղաքացի կա

Հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամուրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։ Риа Новости-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից՝ պայթյունը կազմակերպել է վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Ահաբեկչության նախապատրաստմանը մասնակցել է 12 անձ։ Նրացից 8-ն արդեն ձերբակալվել է։ Նույն ծառայությունից հայտնում են նաև, որ ահաբեկչության համար նախատեսված ռումբը գլանափաթեթով պատված է եղել։ Այն Օդեսայից ուղեվորվել է Բուլղարիա, որտեղից էլ Վրաստան ու Հայաստան:

Երևանի «Տրանսալիանս» տերմինալում բեռը մաքսազերծման ու փաստաթղթերի փոխարինման գործընթացն իրականացվել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը՝ ԵԱՏՄ կանոններով։ Բեռն ուղարկողն եղել է Հայաստանի Ալավերդի քաղաքի «Գու ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, ստացողը՝ Մոսկվայի «ԼԻԴԵՐ» ՍՊԸ-ն:

Այն ռուս-վրացական սահմանը հատել է Վրաստանում գրանցված DAF 4 բեռնատարով՝ հոկտեմբերի 4-ին։

Հոկտեմբերի 6-ին արդեն ՌԴ-ի Արմավիր քաղաքի մեծածախ բազայում բեռնաթափում է իրականավել: Գործով ձերբակալվել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը, Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն ու Լևան անվամբ բրոքերը և ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին