Ներքին 3 տարի առաջ - 12:45 12-10-2022

Սա՛ է փաշինյանականների և նրանց տերերի ուղեղային մորմոքի ռազմավարական հետագիծը. Արմեն Այվազյան

«Հոկտեմբերի 8-ին փաշինյանական խունտայի կարկառուն դատարկաբաններից մեկը հպարտորեն ավետեց, թե Հայաստանի Հանրապետությունն իբր այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը». ասել է Արմեն Այվազյան:

Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը: Նրա խոսքով՝ հարկ է, փոքր-ինչ մանրամասն վերլուծել մտքի այս «փայլատակումը»՝ զննելով այն նախևառաջ ռազմավարական դիտանկյունից.

«Այսպիսով՝ եթե, ըստ ՔՊ-ականների,

 ՀՀ-ն չունի ռեսուրս ապահովելու համար Արցախի անվտանգությունը, ապա ՀՀ-ն ի վիճակի չէ ապահովել նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի անվտանգությունը։

 Բայց եթե ՀՀ-նի վիճակի չէ ապահովել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի անվտանգությունը, ապա ՀՀ-ն չունի ռեսուրս նաև Երևանի անվտանգությունը ապահովելու համար։

 Իսկ եթե ՀՀ-ն չունի ռեսուրս երաշխավորելու Երևանի անվտանգությունը, ապա Հայկական բանակն ավելորդ մնացուկ է, որը պետք է լուծարել։

 Եվ եթե Հայկական բանակն ավելորդություն է և այն պետք է լուծարել, ապա Հայաստանի Հանրապետությունն այլևս պետություն համարվել չի կարող և ՀՀ-ն նույնպես պետք է ինքնալուծարվի։

 Ու եթե ՀՀ-ն պետք է ինքնալուծարվի, ապա հայերը հայրենիք ունենալ չեն կարող ու ստիպված պետք է ցրվեն աշխարհով մեկ և այնտեղ արագորեն ձուլվեն, կամ էլ մնան Թուրքիային և Ադրբեջանին անցած նախկին Հայաստանի տարածքում և այստեղ ձուլվեն (թուրքանան) ու իսպառ անհետանան։

Սա՛ է փաշինյանականների և նրանց տերերի ուղեղային մորմոքի ռազմավարական հետագիծը։

Ինչ-որ պահից, սակայն, այդ հետագիծը պետք է կտրել-ընդհատել և սկսել նոր ճանապարհով ընթանալը։»

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը