copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:42 11-10-2022

Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից․ Սերգեյ Լավրով

«Ընդհանրապես, այս պատերազմը վարում են անգլո-սաքսոնները, որոնք ամբողջությամբ վերահսկում են Զելենսկիի ռեժիմը, իսկ լեհերն ու ամենատարբեր մերձբալթյան երկրներ փորձում են միանալ նրանց»։ Այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հնարավոր հանդիպման մասին։

Լավրովը ասել է, որ իր տվյալներով՝ Ուկրաինայից հատուկ գործողությանը մասնակցում են ԱՄՆ-ի և այլ երկրների կանոնավոր զինվորականներ։ Պատասխանելով ԱՄՆ-ի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը Կիևի հետ բանակցություններ սկսելու լուրջ մտադրություններ չունի՝ Լավրովն ասաց․ «Դա սուտ է։ Կապ հաստատելու լուրջ առաջարկներ մենք չենք ստացել։ Եղել են ոչ այնքան լուրջ կոչեր, որոնց մենք բացասական արձագանք չենք տվել, բայց առաջարկել ենք հստակ առաջարկներ ձևակերպել, ինչի միջոցով որոշ մարդիկ անուղղակի կերպով ցանկանում են կապվել մեզ հետ։ Իսկ ներկա պահին որևէ հստակ պարզաբանում մենք չենք ստացել։ Ուստի ստել պետք չէ»։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը՝ Լավրովը նշեց․ «Մենք բազմիցս ասել ենք, որ երբեք չենք հրաժարվում հանդիպումներից, և եթե առաջարկ ստացվի, այդ ժամանակ կքննարկենք»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի