Ներքին 3 տարի առաջ - 11:29 11-10-2022

Կարծրատիպ կա, որ արհմիությունը թաղման կամ պսակի գումար հավաքողն է․ Էլեն Մանասերյան

2022 թ․ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) 5-րդ համագումարի արդյունքներով ՀԱՄԿ-ի նախագահի և տեղակալի պաշտոններում ընտրվել են Էլեն Մանասերյանը և Տիրուհի Նազարեթյանը:

Oragir.news-ը ՀԱՄԿ-ի նախագահի Էլեն Մանասերյանի և ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանի հետ զրուցել է Հայաստանում արհմիությունների գործառույթների, անելիքների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին։

Oragir.news-ի հետ զրույցում Մանասերյանը նշեց, որ արհմիությունների նկատմամբ Հայաստանում կան կարծրատիպային մոտեցումներ։ «Արհմիությունների նկատմամբ կա այն կարծրատիպային մոտեցումը, որ արհմիությունները պարզապես նվեր կամ օգնություն բաժանողն են և լավագույն դեպքում՝ թաղման կամ պսակի գումար հավաքողը կամ տվողը»։

Մանասերյանի խոսքով՝ ճիշտ չէ ասել, թե մենք ընդհանրապես չունենք արհմիություններ. «Սխալ է ասել, որ մենք չունենք արհմիություններ, պարզապես այդ արհմիությունների աշխատանքը այնքան հնչեղությամբ չի ներկայացվում հասարակությանը, որքան որ պիտի ներկայացվեր»։

Խոսելով արհմիության դերից՝ Մանասերյանն ասաց, որ ՀՀ-ում յուրաքանչյուր աշխատող պետք է զգա իր վրա արհմիության ուղղահայաց ազդեցությունը։ Մանասարյանը շեշտեց, որ աշխատողները հարմարվում են իրենց խախտված աշխատանքային իրավունքների հետ, քանի որ մեր երկրում կա բարձր գործազրկության մակարդակ։

«ՀՀ աշխատանքային օրենսդրությունը չի տալիս այն նպաստավոր պայմանները, որպեսզի աշխատողները կարողանան անել օրինական գործադուլներ»,- ընդգծեց Մանասերյանը։ Մանասարյանը նաև ասաց, որ արհմիություններում մեծ դեր ունեն երիտասարդները, քանի որ երիտասարդները շարժիչ ուժ են և կարողանում են ժամանակի հետ արագ կողմնորոշվել և քայլել։

ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանն էլ oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Պետք է ուրախությամբ նշեմ, որ արհեստակցական միությունների առաջնային օղակներում, այսինքն կազմակերպությունների մակարդակներով, տարծկային և ճուղային մակարդակում շատ են կանանց ներգրավվածությունը»։

Արհմիությունները ֆինանսապես գարվիչ չեն, այսինքն, եթե շատ բարձր աշխատավարձեր լինեին արհմիություններում, կամ շատերը, օրինակ, արհմիության ղեկավարի պարտականությունները հասարակական հիմունքներով են կատարում, այսինքն՝ մենք ավելի շատ գործ ունենք արժեհամակարգի հետ, քան շահի»,- նշեց Նազարեթյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»