copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:07 10-10-2022

Վերջին դեպքերից ամենաշատ տեղահանվածն ու ամենաքիչ բնակեցվածն այժմ Սոթք բնակավայրն է. Սանոսյան

«Կառավարությունը հիսուն միլիոն դրամ է հատկացրել հրետակոծությունից տուժած երեք մարզերին՝ Վայոց Ձոր, Սյունիք, Գեղարքունիք, բնակավայրերից ամենաշատը տուժել է Սոթքը, որտեղ 148 տուն է վնասվել, որից հիսունը գրեթե ամբողջովին են վնասվել, որում հիմնանորոգման ու նորոգման աշխատանքներ ենք տանում։ Այդ գումարներն արդեն ծախսման ընթացքի մեջ են։ Ենթակառուցվածքներ կան, որոնք ամբողջությամբ քանդված է, դրանք ենք վերականգնելու»,- «Ազատություն» ռադիոկայանում տված հարցարույցի ընացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որ մարզերն են վերջին դեպքերից ամենաշատը տուժել։

Սանոսյանի խոսքով՝ այն բնակավայրերը, որտեղից մարդիկ դուրս են եկել, հիմնականում վերադարձել են, բայց կան նաև տեղահանվածներ, որոնց տները նորոգելուց հետո նորից կվերադառնան, ամենաշատ նեղահանվածն ու ամենաքիչ բնակեցվածն այժմ Սոթք բնակավայրն է։

«Երկար ժամանակ դասապրոցեսը հեռավար էր իրականացվում, այս պահին չորս բնակավայր Գեղարքունիքում և մեկ բնակավայր Սյունիքում ունենք, որտեղ դեռևս կշարունակվի հեռավար դասապրոցեսը։ Ջերմուկում , Ներքին հանդում վերականգնվել են դասապրոցեսները», -նշեց Սանոսյանը։

Հարցին, թե ինչ ծրագրեր են իրականացվում, որպեսզի մարդիկ չարտագաղթեն, և ինչ ծրագիր ունի կառավարությունը, պատասխանեց. «Մեր սահմանային բնակիչների մասին մեծ հպարտությամբ կարող եմ խոսել, որովհետև մարդիկ վերադառնում են հետ և ամուր կպած են իրենց հողին ու շարունակում են զբաղվել գյուղատնտեական աշխատանքներով։ Կառավարության կողմից կան մի շարք աջակցության ծրագրեր, հատկապես խոսքը սուբվենցիոն ծրագրերի մասին է»։

Պատասխանելով հարցին, թե Աշտարակ –Թալին վթարավտանգ հատվածները ե՞րբ են նորոգելու՝ պատասխանեց. «Դա Հյուսիս-հարավ ճանապարհի մի մասն է, որը երկու կտորից է բաղկացած՝ 8 կմ և 34 կմ հատվածն է։ Ութկիլոմետրանոցի մրցութային գործընթացն արդեն ավարտել ենք, տարեվերջին հաղթող ընկերությունն իր սարքավորումը կտեղափոխի այնտեղ, որպեսզի իրականացվեն աշխատանքներ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է