copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:05 09-10-2022

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սկսվել է ինքնաբուխ հավաք

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սկսվել է ինքնաբուխ հավաքը: NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Մարատ Ստեփանյանն ասաց, որ քաղաքացիների պահանջը չի փոխվել, նրանք պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը հստակ դիրքորոշում հայտնի Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարության եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ:

«Մի քանի հարյուր քաղաքացի է հավաքվել, մեկը մյուսին ասելով հավաքվում են, մեծ թվով ոստիկաններ կան հավաքված արդեն»,-ասաց նա:

Մարատ Ստեփանյանը նշեց, որ տեղյակ է` նախագահ Հարությունյանի պատվիրակությամբ Հայաստան գալու մասին, սակայն այդ այցի հետ առնձնապես հույսեր չեն կապում:

«Մենք գիտենք, որ դա զուտ աչքակապություն է, այնպես չէ, որ այդ հանդիպումից հետո մի բան կփոխվի, հեսա դուրս կգան, ստից մի բան կհայտարարեն, այնքան որ մարդիկ այդ օրը կշտանան այդ ինֆորմացիայով»,-ասաց նա:

Նշենք, որ նախօրեին նույնպես հավաք էր տեղի ունեցել Ստեփանակերտում, քաղաքացիներին այդպես էլ չէր հաջողվել զրուցել Արայիկ Հարությունյանի հետ: Հավաքի մասնակիցներին էր հանդիպել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին