Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:39 07-10-2022

Սա արդեն մեր ապրուստի միջոցի հարցն է, մեր երեխաների օրվա հացի խնդիրը

«Մեզ խաբեցին կառավարության հենց շենքի մոտ։ Ասեցին բարձրացեք Սարյանի պոչտայի մոտ, որտեղ կստորագրեք, կչեղարկեն տվյալ որոշումը, սակայն մեզ ասեցին, որ պետք է գնանք Դավիթաշեն։ Մենք հիմա գնում ենք «Փեթակ» առևտրի կենտրոն, սպասելու ենք հինգ րոպե, տասը, թեկուզ մեկ ժամ, այս հարցին պետք է լուծում տալ»։ Այս մասին այսօր ասաց «Փեթակ»-ի աշխատակիցներից մեկը Oragir news-ի հետ զրույցի ժամանակ։

«Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ «Փեթակ»-ի աշխատակիցներին՝ դիմավորել էին ԱԻՆ աշխատակիցները՝ հայտնելով, որ թույլ չեն տալիս մուտք գործել «Փեթակ»-ի տարածք, ասելով, որ կա որոշում առևտրի կենտրոնը փակելու վերաբերյալ։

«Բողոքի ակցիայի նպատակը առևտրի կենտրոնի լիցենզիա ստանալն է, քանի որ, եթե չեն երկարացնելու լիցենզիան, նշանակում է «Փեթակ» առևտրի կենտրոնը չի գործելու։ Հիմա մենք ուզում ենք,որ կառավարությունը նշի այն կետը, որը հիմք է հանդիսանում «Փեթակ» առևտրի կենտրոնը փակելու համար։ Մեր առևտրի կենտրոնի անվտանգությունը ապահոված է։ Եթե այս հարցը մեր հարգարժան կառավարությունը լուծում չտա, մենք արդեն կդիմենք ուրիշ քայլերի, որովհետև այստեղ մեր ապրուստի միջոցի հարցն է արդեն, մեր երեխեքի օրվա հացի խնդիրն է»,- ասաց «Փեթակ»-ի աշխատակիցը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ