copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:42 07-10-2022

ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ականներն իրենց նախկին կուսակից Կարեն Անդրեասյանին երեկ գործուղեցին ԲԴԽ, նախ՝ շարքային անդամ, ապա՝ նախագահ։ Անդրեասյանը վերջերս է դուրս եկել ՔՊ-ից՝ այս պաշտոնին միայն անկուսակցականը կարող է ընտրվել։ Հաջորդ մարմինը ԿԸՀ-ն է, որի նախագահ կնշանակեն Վահագն Հովակիմյանին։

Իշխանությունը որոշել է բոլոր ապաքաղաքական մարմինները զավթել՝ գործուղելով ՔՊ-ականների։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 2 տարի առաջ Սահմանադրական հանրաքվե էր նախաձեռնել, որ ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանին հեռացնի ՍԴ նախագահի պաշտոնից, եւ հայտարարում էր, որ նախկին հանրապետականը չի կարող ՍԴ անաչառ ղեկավար լինել, ՍԴ-ն հենց նման կուսակցականներով է տարիներ շարունակ եղել ընտրակեղծարարության «տանիքը», հիմա իր կուսակցին գործուղում է ԿԸՀ։

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Հրայր Թովմասյանին չէր կարելի, իսկ Վահագն Հովակիմյանին կամ Կարեն Անդրեասյանին կարելի է։ Սիմոնյանն ասաց, թե նրանք այլեւս կուսակցական չեն, իսկ Կարեն Անդրեասյանը, ըստ Սիմոնյանի, այնքան անաչառ պաշտոնյա է եղել, որ նախկին իշխանությունների կողմից հալածանքների է ենթարկվել։ ԱԺ նախագահը, ով հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, չարձագանքեց նաեւ մեր դիտարկմանը, թե այդ հալածանքները ծագել են միջանձնային հարաբերությունների հողի վրա։

Իսկ Թովմասյանի մասով էլ ասաց, որ նրան ոչ թե կուսակցական լինելու համար են պաշտոնազրկել, այլ այն բանի, որ նրա հեղինակած Սահմանադրության շնորհիվ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ընտրվեց պետության ղեկավարի պաշտոնում։ Չարձագանքեց նաեւ այն դիտարկմանը, թե այդ Սահմանադրությունն այսօր իրենց իշխանությանն է ծառայում։ Ասաց․ «Ժողովուրդը մեզ էդ մանդատը տվել է»։ Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ ինչքան ուզենք, էնքան «կխփենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր