copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:54 06-10-2022

Կնոջը սպանած տղամարդը նռնակ է պայթեցրել ոստիկանների հետ բանակցություններից հետո

Ոստիկանության Էրեբունու բաժին հոկտեմբերի 6-ին, ժամը 6.50-ին զանգահարած քաղաքացին ահազանգել է, որ հնարավոր է մի տղամարդ տանը բռնություն կիրառի կնոջ նկատմամբ, և Նուբարաշենի 6-րդ փողոց պետք է շտապ ոստիկան մոտենա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է կնոջ դիակ՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով:

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ կնոջը սպանել է 37-ամյա ամուսինը:

Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ իրավապահները տեղեկություն են ստացել, որ կնոջը սպանած ամուսինը թաքնվում է Արմավիրի մարզի Արաքս գյուղի առանձնատներից մեկում: Ժամը 10.40-ի սահմաններում իրավապահները, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ, հասել է առանձնատուն` նրան ձերբակալելու նպատակով: «Տղամարդը, սակայն, սպառնում է պայթեցնել իր մոտ եղած նռնակը:

Բանակցություններն արդյունք չեն տալիս, և տղամարդը պայթեցնում է նռնակը: Բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժում, և ոստիկանները ձերբակալում են 37-ամյա տղամարդուն»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավեելով, որ կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ