Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:32 06-10-2022

Կբարելավվի գովազդակիր ընկերությունների գործունեության միջավայրը

Կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ փաթեթը վերաբերում է դեղերի արտաքին գովազդին: Ներկայում գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի արտաքին գովազդը, իսկ գովազդի մյուս տեսակները թույլատրվում են:

Փոփոխությունների նպատակն է ստեղծել հավասար միջավայր գովազդակիր տարբեր ընկերությունների միջև և աջակցել նրանց՝ ավելացնելու եկամտաբերությունը: Նրա խոսքով՝ դա չի ազդի դեղերի գների վրա, քանի որ խոշոր դեղագործական ընկերություններն արդեն հատկացված մարքեթինգային բյուջե ունեն:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Առողջապահության նախարարության ակտիվ մասնակցությունը օրենսդրական այս փաթեթի քննարկմանը և կիրարկմանը՝ նշելով հետևյալը. «Դեղերի տեսակների մասով հասկանալի է՝ որոշակի սահմանափակումներ կան. ամեն դեղ չէ, որ հնարավոր է գովազդել երևի ընդհանրապես, և ոչ միայն արտաքին գովազդի մասին է խոսքը: Բայց, տիկին Ավանեսյան, Առողջապահության նախարարությունը բովանդակության, այսինքն՝ գովազդային տեղեկատվության վրա ազդեցություն ունի՞, որովհետև դա էլ է վտանգավոր հարց»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է միայն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է: Ինչ վերաբերում է բովանդակությանը, նախարարի հավաստմամբ՝ օրենքը սպառիչ տալիս է այն բացառությունները, որոնք չեն կարող ներառվել գովազդի տեքստի կամ նկարի կամ պատկերի շրջանակում: Գովազդը չի կարող հուշել, որ տվյալ արտադրանքը 100 տոկոսով բուժում է, և նման սպառիչ ցանկ կա:

Գովազդի թույլտվության վավերապայմանները բավական խիստ են, և դրա տեղադրման համար տնտեսվարողները ստանում են թույլտվություն և՛ տեքստի, և՛ ձևի առումով: Ա. Ավանեսյանը նշել է, որ նախագծերի փաթեթը դեռ քննարկվելու է Ազգային ժողովում, և միայն միասնական ու հավասարակշռված մոտեցման արդյունքում օրենքը վերջնական տեսք կունենա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի