copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:52 05-10-2022

Երևանի կենտրոնում մի խումբ երիտասարդների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ․ shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վարույթը նախաձեռնվել է սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով։


Այդ օրը տեղեկություն էր ստացվել, որ Նալբանդյան 130 հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Գ. Շամշյանի տեղելություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ազատ Ն-ն, 24-ամյա Նարեկ Բ-ն իրենց ընկերների հետ, որոնց տվյաները պարզվում են,Նալբանդյան փողոցի 130 հասցեի դիմաց վիճաբանել և ծեծի են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Պարգև Ս-ին և նրա ընկերոջը, որի ժամանակ Պարգև Ս-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Ազատ Ն-ի և Նարեկ Բ-ի ուղղությամբ։

Ոստիկանները Նալբանդյան փողոցում հայտնաբերել են Նարեկ Բ-ին և Ազատ Ն-ին և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Անձնական խուզարկությամբ Ազատ Ն-ի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս մասնակիցների անձերը պարզելու, նրանց, Պարգև Ս-ին և նրա կողմից օգտագործված ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ