copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:41 05-10-2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է Գլոբալ ինովացիոն ֆորումին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն անցկացվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, Գլոբալ ինովացիոն ֆորումը, որն այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը, Հիմնադրամի ամենամյա միջոցառումն է, որի առանցքում արհեստական բանականության կիրառություններն ու դրանց՝ մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցություններն են։ Համաժողովը Հայաստանում է համախմբել գիտական աշխարհի և գործարար շրջանակների առաջատար ներկայացուցիչներին՝ ոլորտում առկա նորարարական մոտեցումներն ու ի հայտ եկող մարտահրավերները քննարկելու և հնարավոր լուծումներ ուրվագծելու նպատակով։

«Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթ նշանակություն է տալիս նորարարական ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովմանը։

«Հայաստանի տնտեսության արդիականացումը՝ հիմնված բարձր տեխնոլոգիաների, նորարարության ու ստեղծարար կրթության խթանման վրա, մեր զարգացման օրակարգի հիմնասյունն է»,- նշել է փոխվարչապետը:

Համբարձում Մաթևոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը՝ որպես համաշխարհային գործընթացների մասնակից, իր մարդկային կապիտալի միջոցով արդյունավետ կերպով օգտագործում է թվային դարաշրջանի տված հնարավորությունները։ «Մենք պետք է ձևավորենք համապարփակ ընկալում, թե որքանով է արհեստական բանականությունը վերափոխում համաշխարհային տնտեսական ենթակառուցվածքները, և մեր համառ աշխատանքը պետք է միտված լինի մարդկանց և մեքենաների միջև շարունակական համագործակցության ապահովմանը»,- ընդգծել է Մաթևոսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջոցառումը՝ որպես գիտությունն ու արդյունաբերությունը Կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների փորձառությունը միավորող հարթակ, լավ հնարավորություն է ուրվագծելու տեխնոլոգիական լուծումներ՝ գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում առկա մարտահրավերների համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ