copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:47 05-10-2022

Նախարարությունն առաջարկում է հետ վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների եկամտային հարկի մի մասը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է հետ վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկը: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ կապված կան խնդիրներ, որովհետև ոլորտն արտահանող ոլորտ է, զբաղված է հիմնական ծառայությունների արտահանմամբ, և դրամի ուժեղացումը խիստ բացասաբար է անդրադառնում»,-ասաց Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է նախագիծ, այն գտնվում է շրջանառության մեջ, մոտ օրերս կմտնի կառավարություն՝ քննարկման:

«Մենք առաջարկում ենք սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկի հետվերադարձ անել IT ոլորտի ընկերություններին՝ դրանով փոքր-ինչ կոմպենսացնելով նրանց կրած վնասները»,-ասաց նախարարը:
Այս առումով նախարարությունը սեկտորի ընկերությունների հետ համաձայնություն ունի, հիմա պետք է հարցը քննարկեն կառավարության գործընկերների հետ:

Անդրադառնալով լաստանավային հաղորդակցության գործարկմանը՝ Քերոբյանն ասաց.
«Այն մեխանիզմը, որը մեզ առաջարկվում էր Փոթիի նավահանգստի կողմից, թույլ չէր տալիս, որ մենք կարողանայինք կանոնավոր հաղորդակցություն ունենալ: Նավահանգիստն իրեն իրավունք էր վերապահում ցանկացած բեռ ցանկացած ժամանակով կանգնեցնել, ստուգել և այլն: Հիմա, այնուամենայնիվ, մեր բանակցություններն ընթանում են նրա վերաբերյալ, որ կարողանանք հստակ պլանավորված և ժամկետներով սահմանափակված գործընթացներ ունենալ, որպեսզի իմանանք, որ բեռի տվյալները ստանալուց հետո նավահանգիստը շատ կարճ ու հայտնի ժամանակում կթողնի կամ չի թողնի: Չթողնելու դեպքում էլ իմանանք, թե ինչ պատճառով»:

Նա վստահեցրեց՝ ամեն ինչ անում են, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը լաստանավային հաղորդակցությունը գործարկվի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին