Մամուլ 3 տարի առաջ - 08:43 05-10-2022

Պատգամավոր Գեղամ Մանուկյանին կանչել են հարցաքննության. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Վերջինիս հարցաքննության են հրավիրել քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով: Անձամբ Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել տեղեկությունը, սակայն նա չցանկացավ մանրամասներ ներկակացնել՝ միայն հաստատելով, որ հրավիրվել է հարցաքննության:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ՝ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել: Նշենք, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել էին Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Այդ արարքի համար ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

Քուրդ ազատամարտիկներն ազատ էին արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Այսինքն՝ նրանք եղել են ազատության մեջ 7 ամիս, որից հետո անհասկանալի հանգամանքներում հայտնվել են Թուրքիայում: Այդ մասին ահազանգել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր