Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 00:56 05-10-2022

ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի ենթադրյալ բռնակցումը․ Ջո Բայդեն

Մենք կշարունակենք համախմբել աշխարհը Ուկրաինայի և նրա՝ իր ժողովրդավարությունը պաշտպանելու ջանքերի շուրջ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի ուկրաինական տարածքի ենթադրյալ անեքսիան Ռուսաստանի կողմից։

«Այսօր ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ`ընդգծելով, որ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի ենթադրյալ բռնակցումը։ Մենք պատրաստ ենք լուրջ ծախսեր պարտադրել ցանկացած կազմակերպության, որը աջակցում է Ռուսաստանի ենթադրյալ անեքսիային, և կշարունակենք համախմբել աշխարհը Ուկրաինայի և նրա՝ իր ժողովրդավարությունը պաշտպանելու ջանքերի շուրջ»։