copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:31 04-10-2022

Կրակոցներ և հետապնդում՝ Լոռիում․ Ford-ի վարորդը դիմել է փախուստի․ shamshyan.com

Հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկ Դ. Մանուկյանը իր ծառայակից, նույն գումարտակի պարեկ Ա. Սիրադեղյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ծառայություն կատարելու ընթացքում Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում նկատել են Տավուշի մարզից դեպի Լոռու մարզ երթևեկող Ford Transit մակնիշի ավտոմեքենան։

Ford-ի վարորդը, նկատելով պարեկային ծառայության տարբերանշանով ավտոմեքենան, կտրուկ հետադարձ կատարելով սկսել է երթևեկել Դիլիջանի ուղղությամբ։ Պարեկների մոտ կասկած է առաջացել, և բարձրախոսով հորդորել են, որպեսզի նա կանգնի, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկների օրինական պահանջին և դիմել է փախուստի։

Պարեկները միացրել են ավտոմեքենայի ձայնային ազդանշանը և դարձյալ հորդորել վարորդին, որպեսզի կանգնի։ Ford-ի վարորդն այս դեպքում նույնպես չի ենթարկվում պարեկների օրինական պահանջներին և սկսում է ավտոմեքենան վարել անկանոն՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ իրական վտանգ ստեղծելով մյուս վարորդների տրանսպորտային միջոցների համար։
Հետապնդումը Լոռու մարզից հասնում է Տավուշի մարզ, դեպի Դիլիջան, և պարեկներից Դ. Մանուկյանը իրեն հատկացված ատրճանակից 1 անգամ կատարում է նախազգուշական կրակոց դեպի օդ, որից հետո, սակայն, վարորդը շարունակում է փախուստը։
Այս անգամ պարեկը 2 անգամ կրակում է ավտոմեքենայի հետևի անիվի ուղղությամբ, իսկ Ford-ի վարորդը շարունակում է չենթարկվել և ավտոմեքենան արդեն վարում է Դիլիջանից դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ։

Պարեկներին հաջողվում է Դիլիջանի վերջնամասում կագնեցնել Ford-ը և բռնել վարորդին։ Վերջինս Տավուշի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լ. Գ-ն է, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվում է մեծ քանակի փայտանյութ, որի օրինականությունը հավաստող փաստաթուղթ վարորդը չի ներկայացնում։ Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Լ. Գ-ն ապօրինի փայտանյութ տեղափոխեու համար տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել