Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:15 04-10-2022

Ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դժգոհություններ կան․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայում կառավարությունից լուրջ դժգոհություններ կան ռազմարդյունաբերական համալիրում, այսինքն՝ այն ձեռնարկություններում, որոնք ռազմական բնույթի արտադրանք են տալիս կամ առնվազն ունեն դրա լիարժեք հնարավորությունները: Բանն այն է, որ իրականում բավականին լուրջ հոսքագծեր ու ներուժ ունենք, սակայն պաշտպանության նախարարությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի մասնավորի՝ վերջինիս կառուցվածքում գործող ռազմարդյունաբերության կոմիտեն փաստացի «տորպեդահարում» են ոլորտը՝ չտալով տեղական ռազմարդյունաբերության պատվերներ, չֆինանսավորելով նախագծերը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած իշխանավորները պարբերաբար պաթետիկ հայտարարություններ են անում այս թեմայով, բայց ռազմարդյունաբերության զարգացման համար որևէ քայլ չի արվում: Այս հարցը առավել արդիական է այն խոսակցությունների ֆոնին, երբ իշխանությունները դժգոհում են, թե «դրսից» մեզ զենք չի վաճառվում: Թերթի հետ զրույցում ոլորտի մի քանի փորձագետներ մի քանի պատճառներ են նշել այս վիճակի հետ կապված՝ սկսյալ ոլորտը զարգացնելու ցանկության լինել-չլինելուց մինչև շահագրգռվածության իսպառ բացակայություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն «դրսից» գնվողի, տեղական արտադրության պարագայում լրիվ կամ գրեթե լրիվ բացակայում է «ատկատների» մեխանիզմը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել