copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:58 03-10-2022

Թեհրանը հայտնում է Վաշինգտոնի հետ ուղերձներ փոխանակելու մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Հասուն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Նյու Յորք կատարած այցելության շրջանակներում Թեհրանը և Վաշինգտոնը միջնորդների միջոցով ուղերձներ են փոխանակել` Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանն ուղղված բանակցությունները առաջ մղելու նպատակով։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբդոլլահիանն այս մասին ասել է Կատարի արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։


Հաղորդվում է, որ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելու շուրջ ընթացող բանակցությունները։ «Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում լավ, ամուր և կայուն համաձայնության հասնելու համար»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Աբդոլլահիանի խոսքով` ներկայումս աշխատանքներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։ Նա նաև կարևորել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի` Վիեննա կատարած այցելության շրջանակներում կազմակերպության և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջև փոխգործակցության շարունակումը։

Կատարի արտգործնախարարը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ամերիկյան կողմը շահագրգռված է համաձայնության հասնելու և միջուկային գործարքին վերադառնալու հարցում։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է տարբեր` այդ թվում նաև հարևան երկրների միջնորդական ջանքերը, որոնք լավ հարաբերություններ ունեն երկու կողմերի հետ։ Նրա խոսքով` Իրանը դեռ շարունակում է բանակցային գործընթացը և ամերիկյան կողմի ցանկության դեպքում հնարավոր կլինի համաձայնության հասնել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր