Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:04 02-10-2022

Իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է. ՊՆ-ն` տարածված տեսանյութի մասին

Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` մեկնաբանելով «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների:

«Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:

Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին։ Տեսանյութին արձագանքել է նաև ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով, որ եթե այն իրական է, ապա տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, որի մեղավորները պետք է պատժվեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան