Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:10 30-09-2023

Պետք է շարունակենք մեր պայքարը, դրանում ոչ մի կասկած չկա․ Մենուա Սողոմոնյան

Հանրահավաքը տեղի է ունենում սոցիալ-քաղաքական ծանրագույն պայմաններում, երբ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո ստորագրված է հրամանագիր Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ, երբ գրեթե իսպառ հայաթափված է հայոց Արցախ աշխարհը, երբ Արցախից բռնգաղթի արդյունքում ՀՀ-ում այդ ստեղծված է հումանիտար ճգնաժամաին վիճակ և պետությունն այդ գործի առյուծի բաժինը թողել է քաղաքացիների ուսերին և մեր քաղաքացիներն այսօր լծված են մարդկանց արցունքները սրբելու, մարդկանց տառապանքը մեղմելու գործին։ Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքի մեկնարկին ասաց Մենուա Սողոմոնյանը։

«Մենք միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այս իրավիճակին պետք է մոտենալ ըստ պատճառի և ոչ թե ըստ հետևանքի։ Հետևապես մենք պետք է շարունակենք մեր պայքարը, վերելքներով, թե վայրեջքներով, հաջողություններով, թե բացթողումներով մենք պետք է շարունակենք մեր պայքարը, դրանում ոչ մի կասկած չկա, որովհետև առավել քան ակնհայտ է, որ առկա է հնարային մեծ պահանջ ընդգրկուն հայկական օրակարգ ձևավորելու և որպես դրա առաջին նախապայման գործող իշխանություններին հեռացնելու ուղղությամբ»,- ասաց Սողոմոնյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան