Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:17 30-09-2022

Pinaka. տորթ, որը գալու է «քեֆից» հետո

Հայկական մամուլն ու սոցիալական ցանցերը շարունակում են բուռն քննարկել Հնդկաստանի կառավարության կողմից առաջիկա ամիսներին Հայաստանին մոտ 250 մլն ԱՄՆ դոլարի սպառազինություն մատակարումը, որի ամենակարևոր մասը համազարկային կրակի «Pinaka» կայաններն են և դրանց հրթիռները։

Մասնագետների գնահատմամբ, այս գործարքը ոչ միայն կարևոր է հայկական բանակի խիստ տուժած սպառազինությունը համալրելու համար, այլև դիվերսիֆիկացնում է Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը։

Բանակը վերազինելու ուղղությամբ կառավարության քայլերը անգամ այս իշխանության ամենամոլի ընդդիմախոսներն են դրական գնահատում, ու սա թերևս այն դեպքն է, երբ տեղին է հիշել հայտնի ասացվածքը՝ «Լավ է ուշ, քան երբեք»։

Այդուհանդերձ, մտավախություն կա, որ այս քայլը այլևս խիստ ուշացած է։ Բանն այն է, որ Ադրբեջանն անկհայտորեն շտապում է, ու հերթական լայնածաված հարձակման սպառնալիքը սարերի հետևում չէ։ Փորձագետները կանխատեսում են, որ հերթական պատերազմական գործողությունները կարող են լինել արդեն հոկտեմբերին։

Այս ենթադրությունը նաև հիմնված են այն իրողության վրա, որ Հայաստանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված լեռներում ու սարերում առաջախաղացումն առաջին ձյան տեղալուց գրեթե անհնար է դառնում։ Մինչդեռ, մամուլում առկա տեղեկատվության համաձայն մեզ այդքան ոգևորող հնդկական համազարկային կրակի «Pinaka» կայանները Հայաստան կհասնեն առնվազն 2 ամսից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ