Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:22 29-09-2022

Վարչապետն ընդունել է Ստանիսլավ Զասին

Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կայացել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում: Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքների մասին, հանգամանալից քննարկել են առաքելության աշխատանքն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: