copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:17 27-09-2022

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Կատարի ԲՖ նախագահը քննարկել են սպորտային համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիին, որը Հայաստան է ժամանել Երևանում անցկացված Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նիստի շրջանակում:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է շեյխ Ֆահադ Բին Խալիդ Ալտհանիին, ընդգծել երկու երկրների միջև համագործակցության լայն շերտերն ու կարևորել տարվող աշխատանքները.

«Պատրաստ ենք քննարկել համագործակցության յուրաքանչյուր առաջարկ՝ ի շահ մեր երկրներում սպորտի զարգացման: Համատեղ հավաքները, փոխանակման ծրագրերը և սեմինարները կարող են լավագույնս նպաստել մեր երկրների միջև սպորտային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը»:

Կատարի շեյխը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում.

«‎Հիանալի երկիր ունեք՝ սպորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Եղել ենք Օլիմպավանում, Ծաղկաձորի մարզաբազայում, ծանոթացել պայմաններին: Ամեն ինչ հրաշալի էր: Նախատեսում ենք մեր բռնցքամարտիկների, ինչպես նաև ըմբիշների համար Հայաստանում ուսումնամարզական հավաքներ կազմակերպել»:

Կատարի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիի, օրերս համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Առաջիկայում նմանօրինակ հուշագիր է նախատեսվում նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ:

Համագործակցության շրջանակում Կատարի և Հայաստանի բռնցքամարտիկները այսուհետ համատեղ ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն: Նախատեսվում են նաև սեմինարներ, մարզիչների և մրցավարների վերապատրաստում ու փորձի փոխանակում: Կատարի ֆեդերացիայի նախագահը նշել է, որ բոլոր տարիքային խմբերի հավաքականների համար Հայաստանը կդիտվի ուսումնամարզական հավաքների անցկացման առաջնային երկիր:

Շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանին նաև խոսել է Հայաստանում կայացած IBA-ի կոնգրեսի մասին՝ նշելով, որ հիացած է կազմակերպչական բարձր մակարդակով: Կատարի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստանը սահմանել է բարձր նշաձող, որը մեծ մարտահրավեր է այն երկրների համար, որոնք հետագայում կցանկանան հյուրընկալել այդպիսի մարզական իրադարձություն:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում