Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:51 27-09-2022

Գլխարկի ժամանակը չէ, դեռ սեպտեմբեր է․ ՊՆ-ն հրաժարվում է լեռներում ծառայող դիրքապահներին տաք հագուստ տրամադրել

Oragir.news-ի տեղեկություններով՝ Վարդենիսում ծառայություն իրականացնող կամավորները դիմել են ՊՆ-ին նախատեսված տաք համազգեստը, գլխարկներ և ձեռնոցներ ստանալու համար։
Նրանց, սակայն, պատասխանել են, որ դեռ ժամանակը չէ՝ դեռ սեպտեմբերն է։

«Երևանի տաք-տաք կաբինետներում, իհարկե, գլխարկի ժամանակը չէ, բայց Գեղարքունիքի, Սյունիքի լեռներում հիմա արդեն՝ հատկապես գիշերները ձմեռվա պես ցուրտ է»,- մեզ հետ զրույցում ասաց կամավորականը։

Նա նշեց, որ շատերը մրսել-հիվանդացել են, բայց այլևս ՊՆ-ին դիմելու մտադրություն չունեն, ընկերների միջոցով, ֆեյսբուքյան հայտարարություններով են հավաքում անհրաժեշտ իրերը, դեղերը, անգամ ջերմիջոցնողներն ու ցավազրկողները, քանի որ մինչև ՊՆ-ն որոշի, որ ժամանակն է, մինչև ըստ ընթացակարգի՝ զորամասից դիմումը գնա ՊՆ, այնտեղից՝ պահեստ, պահեստից իրերը հասնեն զորամաս, այնտեղից էլ՝ դիրքեր, թեթև հիվանդները կդառնան անկողնային։

Մինչ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հավաստում է, որ պահեստներում ամեն ինչ կա, դրամահավաքի կամ այլ նախաձեռնությունների անհրաժեշտություն ընդհանրապես չկա, և, որ միայն, եթե մարդիկ շատ են ուզում, կարող են օգնություն հատկացնեն ՊՆ-ին, որպեսզի բաշխումը լինի համակարգված՝ տեղում ծառայություն իրականացնող զինվորականները փաստում են, որ ՊՆ-ի պահեստից մինչև դիրքեր ճանապարհը չափազանց երկար է ու դժվար։

Հաճախ անգամ ՊՆ-ին դիմելն ի սկզբանե չեն դիտարկում՝ դա անիմաստ համարելով։ Powerbank (էներգիայի կուտակիչներ), մոմ, չոր սպիրտ, քաղցրեղեն, ատամի խոզանակ, տաք հագուստ, ներքնաշորեր․․․ կամավորականների նշած ապրանքացանկերը կարդալիս կրկին տպավորություն է առաջանում, որ պետությունն «ուղեղն անջատել» է, լավագույն դեպքում օրացույցով կամ ընթացակարգերով է առաջնորդվում՝ հաշվի չառնելով իրական խնդիրները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի