copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:59 24-09-2022

Աղձք համայնք 2 բնակիչ ձերբակալվել է, մեքենան տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք

Սեպտեմբերի 18-ին Աշտարակի քրեական հետախույզները Արագածոտնի մարզի Աղձք համայնքում հայտնաբերել ու ձերբակալել են նույն համայնքի 2 բնակչի, իսկ նրանց վարած մեքենան՝ տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 22-ին նրանց մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեցին 10 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ըստ ձերբակալված տղամարդու՝ ինքն էր վայրաճ կանեփից թմրանյութ պատրաստել։

Շարունակելով միջոցառումները՝ իրավապահները պարզեցին, որ թմրամիջոցը չէր պատրաստվել վայրաճ կանեփի թփերից։

Ձերբակալված տղամարդու՝ Աղձք համայնքի բնակության վայրում կատարված խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին կանեփի 21 բույս։

Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող