copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:05 22-09-2022

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Սուրմալու»-ում երեկ տեղի ունեցած փլուզման վերաբերյալ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից երկու խումբ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ փլուզվել է կիսաքանդ շինության պատը (մոտ 40 քմ)․ կան տուժածներ և վնասված ավտոմեքենա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած (Կ․ Հ․, ծնված 1989 թ․, Տ․ Մ․, ծնված 1996 թ․ և Է․ (տվյալները չի հաջողվել պարզել)) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Կ․ Հ․-ն և Տ․ Մ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Է․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Փլուզման հետևանքով վնասվել է «Mercedes-Benz E200» ավտոմեքենան։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարարի տեղակալ Դ․ Համբարյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Հ․ Եմիշյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Կ․ Մանուկյանը և այլ պաշտոնատար անձիք։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը