Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:19 21-09-2022

Այստեղ փոսերն են ավելացնում, սա բոլորիդ տներն է մտնելու, արթնացեք․ որդեկորույս մայր

Եռաբլուրից առավոտյան բերման ենթարկված ծնողների մեջ էր նաև զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն: Lրագրողների հետ զրույցում նա ասաց, որ բերման ենթարկելիս ոստիկանները վնասել են իր թևը։

Նրա խոսքով, սակայն, դա չէ էական, այլ այն, որ այս ամենը շարունակվում է և սպառնում բոլորին։

«Ուղղակի ես դիմում եմ իմ ժողովրդին․ ժողովուրդ ջան, արթնացեք, հասկացեք, եթե որդեկորույս ծնողի հետ իշխանությունը կարա էդպես վարվի, սովորական մարդկանց հետ ավելի վատ են վարվելու ու վարվում են էսօր։ Մի կողմից էնտեղ փոսեր են ավելացնում, մի կողմից Եռաբլուրն են ավելացնում-մեծացնում, մյուս կողմից փորձում են ինչ-որ չակերտավոր խոնարհում․․․ ի՞նչ խոնարհում, ի՞նչ հարգանք։ Չեմ կարողանում հասկանամ՝ գալիս ա, որ ի՞նչ անի։ Սպանում ա ու գալիս ա։ Իմաստը»,- զայրացավ տիկին Գայանեն։

Անդրադառնալով սահմանային վերջին սրացումներին՝ մայրը հիշեցրեց, որ իշխանությունները չեն տրամադրում զոհված զինծառայողների անունները․ «Պարզ պատճառով, որ քանակը չհասկանանք»։

Որդեկորույս ծնողներին Եռաբլուրից բերման են ենթարկել ոստիկանների պահանջները չկատարելու հիմնավորմամբ․ «Մենք ոչինչ չենք արել։ Մենք ուղղակի նստել ենք ու ասել ենք, որ ուղղակի թույլ չենք տալու։ Իրենք եկել են մի կնոջ վրա չորս տղամարդ, շատ անարդար ա, էդ միայն անասնական բնազդը կարա․․․ մի որդեկորույս մոր վրա։ Ժողովուրդ ջան, արթնացեք, էս ամենը բոլորիդ տները մտնելու ա»,- ասաց մայրը՝ հիշեցնելով, որ հրահանգել են պատրաստել ապաստարանները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը