copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:15 17-09-2022

Իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Չնայած մի քանի օր է՝ հումանիտար հրադադար է հաստատվել, սակայն չեն դադարում լուրերը, որ ՀՀ սահմանի երկայնքով, նաեւ Նախիջեւանի մասում, հակառակորդը զորք է կուտակում, եւ հրադադարը կարող է ամեն պահի խախտվել։ Այդ լուրերը չի հերքում նաեւ Փաշինյանը, ով երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ եւ բոլորին ասել է․ «Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»։

Իսկ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ասել է՝ եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել, եւ նշել է, որ հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։ Մյուս կողմից՝ երեկ երեկոյան Ջերմուկից լուրեր էինք ստանում, որ թշնամին հեռացրել է սահմանին տեղակայած զինտեխնիկան, ինչը կարող է պայմանավորված լինել դեսպանների եւ ՀԱՊԿ-ի օպերատիվ խմբի այցով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը