Արամ Սարգսյանի դուստրը՝ Գրետա Սարգսյանը հայտնել է, որ իր հարսանիքի խնջույքը չեղարկվել է, թեև խուսափել են իրենց՝ ընտանիք կազմելու որոշումը հետաձգելուց։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էս անգամ ինձ ա պետք ձեր ուշադրությունը:
Շատերդ գիտեք, որ վաղը պետքա լիներ իմ հարսանիքը: Բնականաբար, այլ բան, քան չեղարկել խնջույքային մասը, մենք չէինք կարող: Ոչ մեկս սիրտ ու էներգիա չուներ պարելու կամ երաժշտություն լսելու: Բայց մենք չենք ուզում հետաձգել ընտանիք կազմելու մեր որոշումը: Բացի դա, ես ու Հայկը ունենք լիքը օտարազգի ընկերներ, ովքեր եկել էին կիսելու մեր օրը: Ուզում ենք իրենց մեր ավադույթները ցույց տալ: Մենք իսկապես կապվել ենք «սեպտեմբերի 17» օրվա հետ ու ուզում ենք մեր պսակադրությունը իրականացնել` առանց ռեստորաներաժշտության, մեր ծնողների հարսանիքների պես: Հայկական ընտանիք կազմելը ամենամեծ ներդրումներիցա պետության համար: Ես չեմ ուզում վաղը թաքուն ամուսնանալ: Ես ուզում եմ ձեր կամեցող խոսքերով ընտանիք կազմել, դրա համար էլ սենց «բացատրագիր» եմ գրում: Խոստանում եմ` ամեն ինչ անել իսկական ընտանիք կազմելու համար:
Մեծ Շնորհակալություն Հայ Զինվորին, որ վաղը կարող եմ անվտանգ Տիրոջ օրհնությունը ստանալ և պսակադրվել:
PS. մեր հարսանիքին ի սկզբանե ոչ մի քաղաքական գործիչ հրավիրված չէր»։
Oragir.news-ն ավելի վաղ հայտնել էր սպասվող պսակադրության մասին։