copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:17 16-09-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին՝ առաջնորդությամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի: Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ներկայացնելով ուխատվոր հայորդիներին՝ Աբգար Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց տիկնանց միության կողմից թեմական կյանքում և հայրենիքում իրականացվող ծրագրերի մասին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բաշխելով ներկաներին, բարձր գնահատեց տիկնանց միության անդամների նվիրումն ու սերը հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ։

Անդրադառնալով հայրենիքում տիրող ծանր իրավիճակին՝ Նորին Սրբությունն ընդգծեց ներկայիս մարտահրավերների դիմագրավման գործում աշխարհասփյուռ հայության միասնականության անհրաժեշտությունը, դրսևորումը նվիրումի և հանձնառության, ինքնազոհողության ոգու: Կարևորելով առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ միջազգային հանրության դերակատարությունը՝ Հայոց Հայրապետը ներկաներին հորդորեց իրենց համայնքներում անել կարելին, որպեսզի երկրի իշխանությունների կողմից դատապարտության արժանանա Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը և հայատյացության սերմանումը:

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին հայաստանյան ներկա իրավիճակին, տարբեր ոլորտներում իրականացվող Մայր Աթոռի ծրագրերին և Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքներին

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը