copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:17 16-09-2022

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ղրղզա-տաջիկական հակամարտության պատճառն ու առաջարկել իր օգնությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանային հակամարտության մասին:
«Կոչ ենք անում կողմերին հրատապ և համապարփակ միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կայուն քաղաքական և դիվանագիտական ուղի տեղափոխելու համար, դադարեցնելու էսկալացիայի ցանկացած փորձ, ինչպես նաև երրորդ կողմերի սադրանքները։

Հակամարտության պատճառը սահմանի մի շարք հատվածների ոչ ամբողջական սահմանազատումն ու սահմանագծումն է, մենք վերահաստատում ենք կողմերի համար ընդունելի ցանկացած օգնություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը։

Մենք ողջունում ենք ՀԱՊԿ (կազմակերպությունը ներառում է երկու հանրապետությունները) գլխավոր քարտուղարի միջնորդական ջանքերը, որը սերտ կապեր է պահպանում ղրղզական և տաջիկական կողմերի հետ՝ հնարավորինս արագ կայունությունը վերականգնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել է, որ Ղրղզստանը չի ընդունել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ խաղաղ բանակցությունների առաջարկը:
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն նշում է, որ սահմանին շարունակվում են ինտենսիվ մարտերը, Տաջիկստանը դեպի սահման է քաշում զինտեխնիկան:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Տաջիկստանը օգտագործում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ավիացիա, հայտնել է Ղրղզստանի սահմանային ծառայությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։
Ստանիսլավ Զասը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել սահմանին։
Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը լարվել է։ Սահմանապահների միջև կրկին փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Ղրղզական կողմի հաղորդմամբ՝ իրավիճակը լարվել է սեպտեմբերի 14-ին Բուլակ-Բաշիի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Տաջիկստանի սահմանապահները մարտական դիրքեր են գրավել սահմանի տվյալ հատվածում, որից հետո փոխհրաձգություն է սկսվել նաև Կակ-Սայի շրջանում, իսկ ավելի ուշ՝ Սամարղանդեկ գյուղի տարածքում։

Երեկոյան կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի հաստատման և ուժերի դուրսբերման շուրջ։ Ղրղզստանը հայտնել է երկու սահմանապահի և երեք քաղաքացիական անձի վիրավորման մասին, մինչդեռ Տաջիկստանը՝ երկու զոհի, վեց վիրավոր զինվորականի և հինգ տուժած քաղաքացիական անձի մասին։

Վաղ առավոտից բախումները վերսկսել են։ Փոխհրաձգություններ են տեղի ունեցել պետական սահմանի ամբողջ երկայնքով։ Ղրղզստանը հայտնել է չորս զինվորականի վիրավորման մասին։ Սահմանամերձ ղրղզական գյուղերի բնակիչները տարհանվում են։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի