Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:02 15-09-2022

Վարչապետի թեկնածուների հավանական ցանկում ես իմ անունը տեսնում եմ վերջին տողում․ Էդգար Ղազարյան

Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան։

Oragir.news-ը զրուցեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի հետ։

Ղազարյանը նշեց, որ ինքը այդտեղ է եկել զոհված զինծառայողների ծնողների կոչով։ Արդեն երրորդ օրն է, որ նրանց կոչով բողոքի ակցիա է տեղի ունենում, և ինքը մշտապես ներկա է եղել։

«Ես, ճիշտն ասած, իշխանափոխության մեծ ջատագով եմ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հեռացվի։ Իսկ թե ո՞վ պետք է գա իշխանության, այդ որոշումը կայացնում է Ազգային ժողովը, և այդ որոշման նախաձեռնությունը պատկանում է Ազգային ժողովի պատգամավորներին։ Իրենք պետք է որոշեն, թե ում թեկնածությունն են առաջադրում, բայց դրան հասնելուց առաջ պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Վարչապետի թեկնածուների հավանական ցանկում ես իմ անունը տեսնում եմ վերջին տողում»,- նշեց Ղազարյանը։

«Եթե անգամ այսօր այստեղ կա ավելի քիչ մարդ, քան երեկ այս ժամին, դա չի նշանակում, որ այս մարդիկ անհետացել են կամ նրանց մտադրությունները փոխվել են։ Ակնհայտ է, որ մեր հասարակության մեջ կա շատ խիտ արտահայտված պահանջ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, և մենք բոլոր հնարավոր առիթները պետք է օգտագործենք դրան հասնելու համար»,- շեշտեց Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին