Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:38 14-09-2022

Կարծում եմ՝ վաղը ՀԱՊԿ առաքելությունը կժամանի Հայաստան․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին։

«Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը․․․ Մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ խորհրդում, որոշվել է ուղարկել դիտորդական առաքելություն, և մենք հուսով ենք, որ առաքելությունը վաղն արդեն կժամանի»,- այս մասին Միրզոյանն ասաց Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ։

ԱԳ ղեկավարը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած այս հարձակումը մեծամասամբ խիստ հասցեական դատապարտման է արժանացել միջազգային հանրության կողմից։ «Անշուշտ, մի շարք երկրների ու կազմակերպությունների դեպքում [հայտարարությունները] ոչ այնքան հասցեական էին և ուղիղ արձանագրող, որքան մենք կցանկանայինք, բայց աշխատանքները տարվել են և հիմա էլ շարունակվելու են»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել