copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:13 14-09-2022

ՔՊ-ում պերմանենտ քննարկումներ են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչեւ վարչապետի՝ խորհրդարան ժամանելը խմբակցության նիստ է հրավիրել եւ քննարկել հայ-ադրբեջանական սահմանին նախօրեի գիշերը ստեղծված իրավիճակը։ Վարչության անդամները, ովքեր հարձակումից ժամեր անց՝ գիշերը հավաքվել են կառավարությունում եւ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել իրավիճակը, շարքային ՔՊ-ականներին տեղեկացրել են, որ հայկական զինուժը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի հնարավոր գրոհի մասին, եւ կարողացել են իբրեւ թե խափանել ադրբեջանցիների լայնամասշտաբ առաջխաղացումը։

Հայտարարել են, որ մի քանի հատվածներում ունենք դիրքային կորուստներ, սակայն Ադրբեջանը չի հասել իր վերջնանպատակին եւ չի կարողացել իր ուզած քարտեզով բացել Զանգեզուրի միջանցքի ճանապարհը: Ասել են, որ այս ագրեսիայի նպատակը հենց դա է եղել` միջանցքը ստանալը։ Խմբակցության նիստում քննարկել են նաեւ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հարցը եւ եկել եզրահանգման, որ դեռեւս դրա կարիքը չկա` ադրբեջանական զինուժը չի խորացել ՀՀ սուվերեն տարածքում։ Կատարվածը կարող են որակել որպես սահմանային կոնֆլիկտ եւ չսրել իրավիճակը: Փաստորեն, դեռ հույս ունեն Ադրբեջանի հետ լեզու գտնելու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը