copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:05 13-09-2022

Կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ԶՈւ հանցավոր գործողությունները. ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները կեսգիշերից սկսած մինչև այժմ շարունակում են թիրախավորել սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Այս ակնհայտ իրողության ֆոնին առավել քան անհեթեթ են դառնում ադրբեջանական կողմի պնդումները, թե իրենք խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում: Կան բավարար ապացույցներ,որոնք հաստատում են Ադրբեջանի ԶՈւ հանցավոր գործողությունները՝ խաղաղ բնակչության դեմ»,-ասաց խոսնակը:

Ամենից շատ դիտված