copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:58 10-09-2022

Փողերի ներհոսքը ՌԴ-ից պակասել է, ԱՄՆ-ից՝ ավելացել. ինչու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 135 միլիոն 396 հազար դոլար: Նկատենք, որ, նախորդ ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 231 մլն 153 հազար դոլարով:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հուլիսին տրանսֆերտները, հունիս, մայիս եւ ապրիլ ամիսների համեմատ, շարունակել են նվազել: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, հուլիս ամսին կազմել է 415 մլն 842 հազար դոլար։ Այս ցուցանիշը, հունիս ամսվա համեմատ, նվազել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք Հայաստանից են գումար ուղարկում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած իրենց հարազատներին: Փաստորեն, հուլիսին 4 մլն 703 հազար դոլարի չափով նվազել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների ներհոսքն է ավելացել. եթե հունիսին այն կազմել է 35 մլն 353 հազար դոլար, ապա հուլիսին դարձել է 38 մլն 880 հազար դոլար»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում