copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:40 10-09-2022

Սերժ Սարգսյանը ֆեյսբուքում կեղծ օգտահաշիվ ունի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, պարզվում է, բավականին ակտիվ է Ֆեյսբուքում։ Ճիշտ է, նա Ֆեյսբուքում իր անունով բացված էջ չունի, բայց մեզ պատմեցին, որ կեղծ օգտահաշիվ ունի, որով հետեւում է, թե ով ինչ է գրել իր մասին, ով է քննադատել, ով փառաբանել, ով ինչ սմայլիկ դրել, ով լայքել, ով սրտիկել։ Հատկապես ուշադիր է իր հասցեին արված քննադատական գրառումների նկատմամբ եւ թե՝ ով ինչպես է վերաբերվում իրեն։ Ինչն էլ որ վրիպում է աչքից, ՀՀԿ թիմն ու աշխատակազմն ուղարկում են իրեն։ Ազատիչը շատ ուշադիր է նաեւ իր թիմակիցների արած գրառումներին։ Ընդ որում՝ ոչ միայն Նիկոլի կամ քոչարյանական թեւի հասցեին արված քննադատություններին, խայթոցներին, այլեւ իրեն գովերգող ու պաշտպանող տեքստերին եւ դրանց տակ դրված «լայքերին» ու «քոմենթներին»։ Նա մոդերացիա է անում, թե ով ինչ գրի, ինչ «քոմենթ» անի, ում գրառմանը ոնց պատասխանի։ Թիմում շեֆի հրահանգներն անառարկելիորեն կատարվում են, անգամ եթե խիստ անհամաձայն են դրանց հետ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ